20.11.2017 09:31

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին և դարձավ միանձնյա առաջատար

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին և դարձավ միանձնյա առաջատար

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարը:

Լևոն Արոնյանն առաջին 3 տուրից հետո 2 միավորով առաջատարների թվում էր: Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին և 3 միավորով միանձնյա առաջատարն է:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Պյոտր Սվիդլերը 2,5-ական միավորով Արոնյանի մոտակա հետապնդողներն են:

Հինգերորդ տուրի պարտիաները կկայանան այսօր: