20.11.2017 09:45

Էրնեստո Վալվերդեն դժգոհ է «Բարսելոնա»-ի ղեկավարությունից

Էրնեստո Վալվերդեն դժգոհ է «Բարսելոնա»-ի ղեկավարությունից

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունից: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա մասնագետը դժգոհ է, քանի որ «կապտանռնագույններ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այդպես էլ թիմ չհրավիրեցին ոչ մի կենտրոնական պաշտպանի: Այս պատճառով Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիա»-ի դեմ խաղից առաջ Վալվերդեն խնդրի առաջ է կանգնել, քանի որ առաջիկա խաղին կարող են մասնակցել միայն Սամուել Ումտիտին և Թոմաս Վերմալենը (Ժերար Պիկեն որակազրկված է):

Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում Վերմալենը մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման: