20.11.2017 10:00

Թիերի Անրին կարող է գլխավորել Ուելսի ազգային հավաքականը

Թիերի Անրին կարող է գլխավորել Ուելսի ազգային հավաքականը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է գլխավորել Ուելսի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ֆրանսիացին համարվում է բրիտանական հավաքականը վերջերս լքած Քրիս Կոուլմենին փոխարինելու գլխավոր հավակնորդներից մեկը:

Անրիից բացի, Ուելսի ազգային ընտրանին գլխավորելու թեկնածուներն են նաև Քրեյգ Բելամին ու Ռայան Գիգսը: Նշենք, որ Անրին գլխավոր մարզիչ աշխատելու փորձ չունի: