20.11.2017 10:15

«ՊՍԺ»-ն պետք է ավելացնի եկամուտների չափը ֆինանսական Fair Play-ի կանոնները չխախտելու համար

«ՊՍԺ»-ն պետք է ավելացնի եկամուտների չափը ֆինանսական Fair Play-ի կանոնները չխախտելու համար

Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ն սկսեց հետաքննությունը ֆրանսիական «ՊՍԺ»-ի նկատմամբ: Եվրոպական առաջատար ակումբների կողմից ճնշումը մեծ էր և կառույցն այս ընթացքում փորձում է պարզել արդյոք «ՊՍԺ»-ն Նեյարին ու Կիլիան Մբապեին ձեռք բերելուց հետ չի խախտել ֆինանսական Fair Play-ի կանոնները:

L’Equipe-ի հաղորդման համաձայն՝ ՈւԵՖԱ-ն հայտնել է «ՊՍԺ»-ին, որ ակումբը պետք է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն եկամուտների չափն ավելացնի 75 միլիոն եվրոյով:  Ֆրանսիական ակումբը եկամուտներն ավելացնելու մի քանի տարբերակ ունի:

  • Վաճառել խաղացողներին

Տարբերակը գրեթե չի քննարկվում ակումբում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին չի պատրաստվում հրաժարվել իր տրամադրության տակ եղած ոչ մի ֆուտբոլիստի ծառայություններին, սակայն սա ամենաարագ ճանապարհն է գումար վաստակելու:

  • Հեռարձակումների իրավունք

Եթե «ՊՍԺ»-ն շարունակի նույն քաղաքականությունն ինչպես Լիգա 1-ում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում, ապա կարող են մեծացնել եկամուտի չափը:

  • Տոմսերի վաճառք

Նեյմարին ու Մբապեին ձեռք բերելուց հետո «ՊՍԺ»-ն ավելացրել տոմսերի վաճառքը, սա ևս մեկ հնարավորություն է, որը կարող է օգտագործել ակումբը:

  • Մերչենդայզինգ

Վերոհիշյալ խաղացողներին ձեռք բերելուց հետո մեծացել է հետաքրքրությունն ակումբի նկատմամբ և «ՊՍԺ»-ն կարող է փորձել ավելի մեծ քանակով վաճառել ակումբի մարզաշապիկները:

  • Շրջագայություններ նախապատրաստական շրջանում

Ակումբին կարող են մեծ եկամուտներ ապահովել շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես, Ասիայում: