20.11.2017 11:25

«Բավարիայի» և Հայնկեսի ռեկորդները

«Բավարիայի» և Հայնկեսի ռեկորդները

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին» և դարձել է առաջին թիմը, որը վաստակել է երեք հազար միավոր:

Դրա համար մյունխենցիներին անհրաժեշտ է եղել 1784 խաղ՝ սկսած 1965 թվականից: «Բավարիային» հաջորդում են Դորտմունդի «Բորուսիան»՝ 2314 և «Վերդերը»՝ 2285 միավոր:

Բացի այդ, 72-ամյա Յուպ Հայնկեսը մրցաշարի պատմության մեջ առաջինն է, ով հասել է 500 հաղթանակի: