20.11.2017 11:02

Այսօր տեղումներ չեն լինի

Այսօր տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: