20.11.2017 11:07

Բակո Սահակյանը Ֆրանսիայում է

Բակո Սահակյանը Ֆրանսիայում է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նույն օրը նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու եւ մշտական աջակցության համար: