20.11.2017 11:46

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է երկրի վարչապետին

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է երկրի վարչապետին

Իսրայելի ոստիկանությունը հաստատել է այն տեղեկությունները, որ երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մի քանի ժամ հարցաքննվել է: Հաղորդում է РИА «Новости-ն:

«Մենք հաստատում ենք, որ վարչապետն իր երուսաղեմյան նստավայրում՝ «Լախավ-433»-ի կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում հարցաքննության է ենթարկվել մի քանի ժամ շարունակ»,- հայտարարել են ոստիկանությունից:

Ստորաբաժանումը, որի մասին խոսվում է, զբաղվում է հատկապես ծանր եւ կոռուպցիոն գործերի հետաքննությամբ:

Իսրայելի վարչապետը կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու եւ երկրի խոշորագույն տպագրատներից մեկի հետ՝ երկրի իշխանությունների գործունեությունը դրական լույսի ներքո լուսաբանելու հարցում համաձայնության գալու համար: