20.11.2017 12:44

Արցախում 23-ամյա նախրապահը անասուններ արածեցնելիս ականի վրա պայթել է. SHAMSHYAN.com

Արցախում 23-ամյա նախրապահը անասուններ արածեցնելիս ականի վրա պայթել է. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 23-ամյա Հարություն Ավագյանը։

Կայքի փոխանցմամբ, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։