20.11.2017 12:53

Զիմբաբվե. Կալանավորված նախագահը հացադուլ է հայտարարել

Զիմբաբվե. Կալանավորված նախագահը հացադուլ է հայտարարել

Զիմբաբվեի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը սկսել է երկրի նախագահի պաշտոնից Ռոբերտ Մուգաբեին հեռացնելու գործընթաց: Փոխանցում է Reuters գործակալությունը: Բացի այդ, Մուգաբեն հեռացվել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցության նոր ղեկավար է դարձել երկրի նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան:

Ինքը՝ Մուգաբեն, շաբաթ օրը հացադուլ է հայտարարել: 93-ամյա նախագահը նաեւ սպառնացել է եւ հրաժարվել խոսել: Նա շարունակվում է գտնվել տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի երեկոյան երկրի զինված ուժերը մտել են մայրաքաղաք Հարարա եւ գրավել առանցքային կառույցները, հաջորդ օրը նրանք կալանավորել են նախագահ Մուգաբեին ու նրա կնոջը, ինչպես նաեւ մի քանի առանցքային պաշտոնյաների: Զինվորականները հայտարարել են, որ տեղի ունեցածը ոչ թե ռազմական հեղաշրջում է, այլ՝ «անարյուն շտկում»: Մուգաբեի կինը, որը պատրաստվում էր ամուսնու մահվանից հետո ղեկավարել Զիմբաբվեն, լքել է երկիրը:

93-ամյա Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից: Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկիրը՝ մինչեւ մահանա: