20.11.2017 14:30

Հարիրին կվերադառնա Լիբանան

Հարիրին կվերադառնա Լիբանան

Լիբանանի՝ հրաժարական ներկայացրած վարչապետ Սաադ Հարիրին հաստատել է, որ մոտ օրերս վերադառնալու է Բեյրութ: Քաղաքական գործիչն այսպիսի հայտարարություն  է արել Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ Հարիրին Սաուդյան Արաբիայից Ֆրանսիա էր մեկնել նախագահ Մակրոնի հրավերով:

«Ես կվերադառնամ Լիբանան, որպեսզի նշեմ անկախության տոնը: Ես զրույց կունենամ երկրի նախագահ Միշել Այունի հետ: Դրանից հետո ես կհայտարարեմ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ քաղաքական դիրքորոշումը: Ինչպես գիտեք՝ ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Ինչո՞վ կզբաղվեմ հետո, այդ մասին կխոսեմ Լիբանանում՝ նախագահի հետ հանդիպումից հետո»,- հայտարարել է Հարիրին:

Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ մինչեւ Լիբանան մեկնելը Հարիրին այցելելու է նախ Եգիպտոս եւ Քուվեյթ:

Նշենք, որ Հարիրին Սաուդյան Արաբիա էր մեկնել նոյեմբերի 3-ին՝ որպես Լիբանանի գործող վարչապետ, սակայն, այցի հաջորդ օրը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է իր հրաժարականի մասին: Նրա խոսքով, այս քայլով ինքը դեմ է արտահայտվել Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման կողմից երկրի ներքին գործերին խառնվելու հանգամանքին: Նա նշել է նաեւ, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Այլ մեկնաբանություններ Հարիրին չի արել: Զուագեռաբար՝ Լիբանանի իշխանությունները պնդում էին, որ Էր-Ռիադը ուժով էր պահում իրենց վարչապետին Սաուդյան Արաբիայում:

Փոխանցում է РИА Новости-ն: