20.11.2017 14:46

Հեռացողը չեմ. Մուգաբեն դիմադրում է

Տնային կալանքի տակ գտնվող՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկրի բնակիչներին ուղղված տեսաուղերձում հայատարարել է, թե չնայած ճնշումներին՝ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:

Միաժամանակ Մուգաբեն խոստովանել է, որ երկրում խնդրիրներ կան: Դրանք, Մուգաբեի խոսքով, հիմնականում վերաբերում են երկրի տնտեսությանը, սակայն, ըստ Մուգաբեի, «Զիմբաբվեի ժողովրդի ազգային բնավորության հանդեպ հավատն ու ավանդույթները թույլ կտան հաղթահարել այդ խնդիրները»:

Իր տեսաուղերձում Մուգաբեն խոստացել է ղեկավարել իշխող կուսակցության համագումարը, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Զիմբաբվեի իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը սկսել է երկրի նախագահի պաշտոնից Ռոբերտ Մուգաբեին հեռացնելու գործընթաց. Մուգաբեն հեռացվել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցության նոր ղեկավար է դարձել երկրի նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան: