20.11.2017 15:27

ԵՄ-ն բարելավում է իր արտաքին սահմանների հսկողությունը

ԵՄ-ն բարելավում է իր արտաքին սահմանների հսկողությունը

Եվրամիություն որոշել է ուժեղացնել Շենգենյան գոտու արտաքին սահմանների հսկողությունը՝ գոտուց դուրս գտնվող երկրների քաղաքացիների մուտքի համար: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության տեքստում, որն այսօր տարածվել է Բրյուսելում:

«Նոյեմբերի 20-ին խորհուրդը ամբողջությամբ հաստատել է մուտքի եւ ելքի համակարգի ու Շենգենյան սահմանային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված հրամանագիրը: Այդ համակարգը գրանցելու է մուտքի եւ ելքի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ տեղեկությունները»,- նշվում է տեքստում:
Հաղորդում է, որ նոր համակարգը կբարելավի, մասնավորապես, սահմանային ստուգումների որակը: Բացի այդ, այն կապահովի մուտք գործողների վերաբերյալ վստահելի եւ համակարգային տեղեկատվությամբ, եւ կամրապնդի ԵՄ անվտանգությունն ու կուժեղացնի ահաբեկչության դեմ պայքարը:

ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պետք է ստորագրեն հաստատված հրամանագիրը, ինչից հետո այն կհրապարակվի պաշտոնագրքում, եւ ուժի մեջ կմտնի դրանից 20 օր անց: