20.11.2017 16:39

ՌԴ-ում ոստիկանները պատահարների դեմ պայքարում են հոգեւորականների միջոցով

ՌԴ-ում ոստիկանները պատահարների դեմ պայքարում են հոգեւորականների միջոցով

Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի վտանգավոր խաչմերուկներից մեկը, որտեղ անընդհատ պատահարներ են տեղի ունենում, օծել են սուրբ ջրով: Որպեսզի հոգեւորականը կարողանա առանց խոչընդոտի օծել ճանապարհը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են երթեւեկությունն այդ հատվածում:

Հաղորդում է Lenta.ru-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ ընդամենը մեկ օր առաջ էլ ՌԴ Կրասնոդարի երկրամասում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Տեմրյուկ-Կրասնոդար մայրուղու վտանգավոր հատվածում խաչերթ են անցկացրել՝ նվիրված ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացած անձանց հիշատակի օրվան: Խաչերթին մասնակցել են ՃՈ ավելի քան 100 աշխատակիցներ: