20.11.2017 17:19

Օրվա ցիտատ. Հայրիկյան. «Մեր մեջ ասած՝ ես տարեկան 5-6 անգամ հացադուլ եմ անում ինձ համար»

Օրվա ցիտատ. Հայրիկյան. «Մեր մեջ ասած՝ ես տարեկան 5-6 անգամ հացադուլ եմ անում ինձ համար»

«Մեր մեջ ասած՝ ես տարեկան 5-6 անգամ հացադուլ եմ անում ինձ համար: Այնպես որ՝ հացադուլը այստեղ տասներորդական է, ես շոումեն չեմ, որ գամ իմ հացադուլով հպարտանամ, - ասել է ԿԸՀ դիմաց հացադուլ անող Պարույր Հայրիկյանը: - Կարևորը տեղեկատվությունն է, թե ինչի համար է դա արվում»:

ԱԻՄ առաջնորդը նաեւ նշել է, որ, հնարավոր է լքի հացադուլի տարածքը՝ տնային կենդանիներին կերակրելու նպատակով: «Ես հացադուլ եմ անում, բայց ունեմ շնիկներ, փիսիկներ․․․ նրանք էլ հո հացադուլ չեն անում: Պիտի գնամ նրանց կերակրեմ, հո նրանք սրանցից վատը չեն», - Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հայրիկյանը: