20.11.2017 18:34

Լավրովը ժամանել է Երեւան

Լավրովը ժամանել է Երեւան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նախ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՌԴ արտաքին գործերի նախարարն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարանին կից գտնվող հիշողության պուրակ, որտեղ ջրեց 2007 թվականին իր կողմից տնկած ծառը: