21.11.2017 13:17

Կադիրովն առաջարկել է Ստալինի աճյունը հանձնել Վրաստանին

Կադիրովն առաջարկել է Ստալինի աճյունը հանձնել Վրաստանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին ողջունել է Լենինի մարմինը դամբարանից տեղափոխլու գաղափարը: Նա նաև առաջարկել է վերահուղարկավորել Ստալինի աճյունը, ինչպես նաև Խրուշչովի հիշատակը հավերժացնել դաշնային մակարդակով:

Մասնավորապես՝ Կադիրովն առաջարկել է Իոսիֆ Ստալինի աճյունը տեղափոխել Վրաստան, որպեսզի «Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ կարողանան լիաթոք շունչ քաշել»: Նա այդ մասին հայտարարել է Интерфакс-ին տված հարցազրույցում:

Նոյեմբերի սկզբին Չեչնիայի ղեկավարը կոչ էր արել հուղարկավորել Լենինի դիակը: «Ճիշտ չէ, որ Ռուսաստանի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում, դիակով դագաղ է դրված»,- ասել էր Կադիրովը:

Բացի այդ, Կադիրովի կարծիքով՝ Նիկիտա Խրուշչովը «հսկայական ավանդ է բերել չեչենների և ինգուշների հանդեպ արդարության հաղթանակին հասնելու համար»: «Անձամբ ես համոզված եմ, որ Ռուսաստանը պետք է հիշի Խրուշչովի անունը, պետք է ինչ-որ կերպ, դաշնային մակարդակով, որոշում կայացնի հուշարձանի կամ համապետական նշանակություն ունեցող  որևէ օբյեկտ նրա անվամբ անվանակոչելու վերաբերյալ»,- եզրակացրել է Կադիրովը:

Փոխանցում է rbk.ru-ն: