21.11.2017 13:27

Լավրով. Կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում. Արմենպրեսս

Լավրով. Կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում. Արմենպրեսս

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում, եւ շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը եւ փորձել համաձայնության հասնել դրանց շուրջ:

«Արմենպրեսս»-ի փոխանցմամբ, այդ մասին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ես արդեն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նշեցի, որ բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար: Դրանք ամփոփված են փաստաթղթում, որոնք սկսած 2007 թ., հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին: Դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ եւ ամբողջությամբ մնում են սեղանի վրա: Այս տարրերը ձեւավորվել են մեկ փաթեթի մեջ, եւ շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը եւ ասել` եկեք սրանց շուրջ համաձայնության հասնենք, որովհետեւ դրանց հավասարակշռող տարրերն այդ պարագայում դուրս կմնան, եւ չի լինի այն արդյունքը, որին մենք ձգտում ենք»,- ասել է Լավրովը: