21.11.2017 14:35

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ն նորից կընդգրկի ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ն նորից կընդգրկի ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում

ԱՄՆ-ը մտադիր է ԿԺԴՀ-ն կրկին՝ ցուցակից հանվելուց ինը տարի անց, ներառել այն երկրների ցանկում, որոնք պետական մակարդակով սատարում են ահաբեկչությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ դա պետք էր անել շատ ավելի վաղ:

Կառավարության նիստում Թրամփը խոստացել է, որ այդ որոշումը կհանգեցնի լրացուցիչ՝ «շատ խոշոր պատժամիջոցների» Փհենյանի հանդեպ, որոնց մասին կհայտարարվի երեքշաբթի:

Նման քայլի հիմնական դրդապատճառը Թրամփը համարել է ԿԺԴՀ միջուկային ծրագիրը և, ինչպես արտահայտվել է ամերիկյան նախագահը՝ Փհենյանի կողմից «ահաբեկչության միջազգային ակտերի» աջակցությունը:

Փոխանցում է BBC-ն: