21.11.2017 16:08

Գնում էին Եվրոպա՝ հայտնվեցին ստրկության մեջ

Գնում էին Եվրոպա՝ հայտնվեցին ստրկության մեջ

Կոդ-դ՛իվուարցի ներգաղթյալները փախստականների պահման լիբիական կենտրոնից վերադարձել են հայրենիք այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին Լիբիայի տարածքում աֆրիկացի ստրուկների վաճառքի մասին: Հակաօրինական գործունեությամբ զբաղվող ընդհատակյա ցանցի մասին հայտնել էր ամերիկյան CNN հեռուստաալիքը:  

155 ներգաղթյալներով ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Կոդ-դ՛Իվուարի մայրաքաղաք Աբիջանում: Այս բոլոր անձինք լքել էին իրենց երկիրը՝ երազելով նոր կյանք սկսել Եվրոպայում, սակայն, ազատազրկվել էին լիբիական իշխանությունների կողմից:

Կազմակերպության ղեկավարի համար, որը զբաղվում է արտասահմանում իվուարցիների իրավունքների պաշտպանությամբ, նման տեղեկությունները նորություն չեն: Ավելին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են լքել այդ երկիրը, զգուշացնում են առկա վտանգի մասին:

Ստրկավաճառության մասին ռեպորտաժը մեծ արձագանք է ստացել: Փարիզի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ իրենց դժգոհությունն են հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ եւ ֆրանսիական իշխանություններին մեղադրել անգործության համար: Ցույցը կայացել է Փարիզում Լիբիայի դեսպանատան շենքի մոտ: Լիբիայում ստրկավաճառության մասին տեղեկությունների հետաքննությանը միացել է ՄԱԿ-ը:

Հայտնում է euronews.com-ը: