21.11.2017 16:22

ՌԴ-ում կարգելեն բրազիլական միսը

ՌԴ-ում կարգելեն բրազիլական միսը

Սննդի վերահսկման ռուսական պետական տեսչությունը դեկտեմբերի 1-ից արգելելու է Բրազիլիայից տավարի եւ խոզի մսի ներկրումը ՌԴ: Պատճառը. մսի մեջ հայտնաբերվել է ռակտոպամին, որն արգելված է ՌԴ-ում, եւ որը արհեստական եղանակով ավելացնում է կենդանիների մկանային զանգվածը:

Տեսչությունը հայտարարել է, թե 2013-14 թվականներին բրազիլական գյուղնախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվել՝ խախտումները վերացնելու համար, սակայն, 2017-ին արված լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ մսի մեջ առկա են աճը խթանող արգելված նյութեր:

Նշվում է, որ ռուսական շուկայում արտասահմանից ներկրված մսի չափաքանակը կազմում է ընդհանուր շուկայի մոտ 19 տոկոսը, ընդ որում, Ռուսաստան ներկրվող մսի 35-40 տոկոսը ներկրվում է հենց Բրազիլիայից:

Հաղորդում է BBC-ն: