21.11.2017 16:59

ՌԴ. Ուղղիչ գաղութի աշխատակցուհին փորձել է թրով սպանել հոգեւորականին

ՌԴ. Ուղղիչ գաղութի աշխատակցուհին փորձել է թրով սպանել հոգեւորականին

ՌԴ Նովոսիբիրսկի մարզի իրավապահները քրեական գործ են հարուցել ուղղիչ գաղութի աշխատակացուհու դեմ, որը թրով հարձակվել է ուղղափառ հոգեւորականի վրա:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին. 26-ամյա կինը իր հետ թուր է բերել ուղղիչ գաղութի վարչական շենք, որտեղ էլ գտնվում էին նաեւ հոգեւորականներ, եւ փորձել է թրով հարվածել հոգեւորականներից մեկին:  

Մտահղացումն իրականացնելու եւ հոգեւորականին սպանելու գործում կնոջը խանգարել են գաղութի աշխատակիցները: Քրեական գործը հարուցվել է «մահափորձի» հոդվածով: Կնոջը ձերբակալել են, նա պետք է դատահոգեբանական փորձաքննություն անցնի: Փորձագետները նաեւ ստուգում են նրա զենքը:

Հաղորդում է РИА Новости-ն: