21.11.2017 17:15

12-ամյա տղան 400 հազար դոլարով մեքենայի համարանիշ է գնել

12-ամյա տղան 400 հազար դոլարով մեքենայի համարանիշ է գնել

ԱՄԷ 12-ամյա քաղաքացին Աբու-Դաբիի ոստիկանության շենքում կայացած աճուրդի ընթացքում 400 հազար դոլարով մեքենայի պետհամարանիշ է ձեռք բերել: Ոստիկանական աճուրդի ժամանակ, որի ընթացքում վաճառվում են հազվադեպ ու գեղեցիկ պետհամարանիշներ, տղան այդքան գումարով ձեռք է բերել «1111» համարանիշը: Հաղորդում է տեղական National թերթը:

Թերթը նշում է, որ գումարի 1/3-ը տղան ինքն է վաստակել՝ հաղթելով Ղուրանի ընթերցանության մրցույթում, մնացած գումարը ստացել է հորից: Նոր համարը կփակցվի 12-ամյա տղային դպրոց տեղափոխող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա:

Սակայն աճուրդի ամենաթանկ պետհամարանիշն է դարձել «2»-ը. այն 2,7 մլն դոլարով գնել է գործարար Ահմեդ Մարզուկին:

Նշվում է, որ մեկ տարի առաջ էլ «1» պետհամարանիշը վաճառվել է մոտ 8 մլն դոլարով:

Ի դեպ, ոստիկանության կողմից վաճառված համարանիշներից ստացված գումարները ուղղվում են ոստիկանության կարիքներին:

Հաղորդում է BBC-ն: