21.11.2017 17:30

Թագուհու ամուսինը՝ երկրի միակ ողջ քառակի ասպետը

Թագուհու ամուսինը՝ երկրի միակ ողջ քառակի ասպետը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, նշել են իրենց ամուսնության 70-ամյակը: Վերջիններս ամուսնացել են 1947 թվականին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում: Հատուկ այս իրադարձության առիթով թագուհին յուրահատուկ նվեր է պատրաստել ամուսնու համար: Թագուհին ամուսնուն ասպետի կոչում է նվիրել: Եղիսաբեթը արքայազն Ֆիլիպին դարձրել է Թագավորական Վիկտորիանական ուխտի Մեծ Խաչի ասպետ: Այսպիսի կոչում են շնորհում միապետին մատուցված երկարատեւ ու անձնվեր ծառայության համար:

Թագուհու այս նվերի արդյունքում արքայազն Ֆիլիպը դարձել է թագավորության միակ ողջ քաղաքացին, որը ասպետական միանգամից չորս կոչում ունի:

Ավելի վաղ թագուհին ամուսնուն շնորհել էր Կախակապի ուխտի ասպետի (համարվում է Բրիտանիայի բարձրագույն կոչումը), երկրի հնագույն՝ Ուղտափուշի ուխտի ասպետի եւ Բրիտանական կայսրության գերազանցության ուխտի ասպետի կոչումներ: