21.11.2017 18:44

Ադրբեջանում եռյակին անվանակոչել են Ալիեւի կնոջ եւ դուստրերի պատվին

Ադրբեջանում եռյակին անվանակոչել են Ալիեւի կնոջ եւ դուստրերի պատվին

Ադրբեջանի հյուսիսարեւմտյան Մինգեչավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում ծնված եռյակ աղջիկներին կնքել են Լեյլա, Արզու եւ Մեհրիբան անուններով՝ ի պատիվ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ եւ երկու դուստրերի:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, եռյակը ծնվել է Վուսալ Մամեդովի ընտանիքում, որը 1993-ի՝ Քելբաջարից տեղափոխվելուց հետո ապրում է վագոն-տնակում:

Եռյակից բացի, ընտանիքը եւս մեկ դուստր ունի: