22.11.2017 09:45

«Օլդ Թրաֆորդ»-ի աշխատակիցները դժգոհել են Մոուրինյոյի որոշումից

«Օլդ Թրաֆորդ»-ի աշխատակիցները դժգոհել են Մոուրինյոյի որոշումից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի տնային մարզադաշտի աշխատակիցները դժգոհ են մնացել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշումից: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով, դեկտեմբերի 25-ին «կարմիր սատանաներ»-ը պետք է երեկոյան մարզում անցկացնեին Կարինգտոնի մարզաբազայում, բայց Մոուրինյոն որոշել է այն տեղափոխել «Օլդ Թրաֆորդ»: Պորտուգալացու այդ որոշումը դուր չի եկել «Օլդ Թրաֆորդ»-ի աշխատակիցներին, քանի որ նրանք չեն կարող տոնական երեկոն իրենց ընտանիքների հետ նշել: Կարինգտոնում մարզում անցկացնելու համար 20 աշխատակիցը բավարար կլիներ, իսկ «Օլդ Թրաֆորդ»-ում՝ նվազագույնը 50:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Անգլիան նշում է Սուրբ ծննդյան տոները: Հհաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, «Ման. Յունայթեդ»-ը ԱՊԼ-ի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Բարնլի»-ին:

հարկի տակ կընդունի «Բարնլի»-ին: