22.11.2017 10:00

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել արդեն այս շաբաթ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել արդեն այս շաբաթ

«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը թիմի առաջիկա երկու տնային խաղից հետո կարող է հեռացվել:

Այդպիսով, 54-ամյա մասնագետը կարող է իր հանդեպ վստահությունը վերադարձնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմ»-ի հետ խաղում և «Շալկե»-ի դեմ դերբիում հաղթանակների շնորհիվ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Բոշի թիմը 4 տուրից հետո միայն մեկ միավոր ունի և խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: