22.11.2017 10:45

Կուման, Էլարդայս, Օ’Նիլ եռյակից մեկը կարող է գլխավորել «Վեստ Բրոմվիչը»

Կուման, Էլարդայս, Օ’Նիլ եռյակից մեկը կարող է գլխավորել «Վեստ Բրոմվիչը»

Sky Sports-ը «Վեստ Բրոմվիչի» թափուր մնացած գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներին է համարում Մայքլ Օ’Նիլին, Սեմ Էլարդայսին, Դերեկ Մակինեսին, Ռոնալդ Կումանին և Հարի Մեգսոնին։

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նախկին մարզիչ Օ’Նիլը պաշտոնաթող եղավ ԱԱ-2018-ի փլեյ-օֆֆի փուլում չհայտնվելուց հետո և այս պահին 2 շատ գրավիչ առաջարկություն ունի «Ռեյնջերսից» և Շոտլանդիայի հավաքականից։

Մակինեսը, ով գլխավորում է «Աբերդինը», նույնպես դիտարկվում է որպես «Ռեյնջերսի» մարզչի հավանական թեկնածուներից մեկը և, ամենայն հավանականությամբ, կընդունի Գլազգոյից ակումբի առաջարկությունը, եթե այդ պաշտոնին չհամաձայնվի Օ’Նիլը։

Էլարդայսին միահամուռ ընդգրկում են բրիտանական ֆուտբոլում ազատված բոլոր թափուր պաշտոնների թեկնածուների ցուցակում, բայց վերջերս Սեմն ինքը խոստովանեց, որ Անգլիայի հավաքականի հետ անհաջող փորձից հետո դեմ չէր լինի կրկին որևէ ազգային թիմ ղեկավարել, օրինակ՝ ԱՄՆ հավաքականը։

Կեռնեխների երկրպագուների կարծիքով Կումանը գլխավոր թեկնածուն է, բայց ակումբի ղեկավարությունը հիշում է, որ հոլանդացին ձախողվել է «Էվերտոնում»՝ չնայած կազմի ամրապնդման համար ծախսած 150 մլն ֆունտին։ Բացի դրանից «Գուդիսոն Պարկից» հեռացվելուց հետո Կումանը չի շտապում անցնել նոր աշխատանքի։

Մեգսոնը, ով Պյուլիսին ազատելուց հետո ժամանակավոր կանգնել է թիմի ղեկին, նախկինում 2 անգամ աշխատել է «Վեստ Բրոմվիչի» հետ և, ինչպես գտնում են որոշ բրիտանական ԶԼՄ-ներ, այնքան էլ չի ուզում կրկին անցնել ինքնուրույն աշխատանքի, այլ կգերադասեր վերադառնալ նոր գլխավոր մարզչի օգնականի պաշտոնին։