22.11.2017 11:00

Ինչու է Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Ինչու է Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Պորտուգալացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ 2018 թվականի ամռանը, սակայն  ակումբը մտադիր է իր աստղին պահել թիմում մինչև նրա հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին:

Ռոնալդուն ցանկանում է լքել «Ռեալ Մադրիդն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և իր մտադրությունների մասին արդեն տեղյակ է պահել ակումբին: Այս մասին հայտնել են իսպանական «Մեգա» հեռուստաալիքի «El Chiringuito»  ֆուտբոլային շոուի ժամանակ, գրել է AS պարբերականը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը խնդրել է Ֆլորենտինո Պերեսին լուծում տալ իրավիճակին, մինչդեռ վերջինս ու ակումբի ղեկավար կազմի անդամները մտադիր չեն բաժանվել իրենց թիմի աստղից՝ հաշվի առնլով այն, որ խաղացողը գործող պայամանգիր ունի մինչև 2021 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում 1 միլիարդ եվրո:

Ըստ աղբյուրի Ռոնալդուն իր պատճառներն ունի նման որոշում կայացնելու համար:

«Ռեալ Մադրիդը» փորձել է ձեռք բերել Կիլիան Մբապեին

Ռոնալդուն զգում է, որ դա հարգալից վերաբերմունք չէր իր նկատմամբ, երբ ակումբը փորձել է ձեռք բերել Մբապեին անցած ամռանը: Արքայական ակումբը պատրաստ էր 140 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի խաղացողի տրանսֆերի համար: Փաստորեն, երբ Ռոնալդուն իմացել է, որ Մադրիդը ցանկացել է ձեռք բերել Պբապեին, անմիջապես պահանջել է, որ ակումբը թույլ տա իրեն հեռանալ: Մադրիդը համաձայնել է, բայց մի պայմանով, որ իրենց ձեռք բերեն Մբապեին: Արդյունքում ֆրանսիացին տեղափոխվեց «ՊՍԺ», իսկ Ռոնալդուն մնաց Մադրիդում, սակայն որապես փոխհատուցում պորտուգալացին պարտադրել է ակումբին համաձայնել իր պնոր պայմաններին:

Նեյմարի մասին ասեկոսեները

Մբապեի հնարավոր տեղափոխության մասին լուրերից զայրացած Ռոնալդուին հիմա էլ դուր չի գալիս Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները: Նշվում է, որ բրազիլացին գոհ չէ, թե ինչպես է դասավորվում իր փարիզյան կարիերան: Ըստ Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալի» կողմից հնարավոր որևէ խոշոր տրանսֆեր նշանակում է, որ ակումբում այլևս չեն մտածում, որ լավագույնն ինքն է:

Փող, փող, փող

Կրիշտիանու Ռոնալդուին արդեն հայտնել է, որ գալիք ամռանը կբարձրացնեն նրա աշխատավարձը, սակայն դա այնքան էլ իրավիճակը չի շտկել, քանի որ ամեն դեպքում նրա 21 միլիոնը զգալիորեն զիջում է Նեյմարի 35 ու Մեսսիի 40 միլիոնին: Թերևս սա է պատճառը, որ «Տոտենհեմի» հետ խաղից հետո պորտուգալացին հայտարարեց, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել:

Խնդիրներ հարկային ծառայությունների հետ

Իսպանաիան լքելու միտքը Ռոնալդուի մոտ կարելի է ասել ծագել է դեռևս այն պահից, երբ նա խնդիրներ ունեցավ հարկային ծառայությունների հետ:  Խնդիրը մինչ օրս գոյություն ունի:

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն L’Equipe-ին հարցազրույց է տվել ու խոսել է իր անձնական ծրագրերի մասին: Ռոնալդուն վերջերս չորրորդ երեխան ունեցավ, մոտ է նաև  հինգերորդ «Ոսկե գնդակը» նվաճելուն:

-Ցանկանում եմ յոթ երեխան ունենալ ու յոթ «Ոսկե գնդակ»,- նշել է պորտուգալացին: 32 տարեկան եմ, փետրվարին կդառնա 33, ամեն ինչ առջևում է, ցույց կտա ժամանակը: Հանգիստ եմ,- ասել է Ռոնալդուն: