22.11.2017 11:37

Թուրքիայում մահացել է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդը

Թուրքիայում մահացել է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդը

50 տարեկան հասակում Թուրքիայում մահացել է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդ Նայիմ Սուլեյմանօղլուն: Վերջինս լյարդի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել և սեպտեմբերի 28-ից հոսպիտալացված է եղել:

Սուլեյմանօղլուն առաջին ծանրորդն է, ում հաջողվել է դառնալ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Սուլեյմանօղլուն նաև աշխարհի 7-ակի չեմպիոն է:

Ի դեպ, Սուլեյմանօղլուն ընդամենը 147 սմ հասակ ուներ: