22.11.2017 12:46

Կոնտեն «Ղարաբաղի» հետ խաղն անվանել է ամենակարևորն այս մրցաշրջանում

Կոնտեն «Ղարաբաղի» հետ խաղն անվանել է ամենակարևորն այս մրցաշրջանում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում չորեքշաբթի օրվա արտագնա խաղը «Ղարաբաղի» հետ անվանել է ամենակարևորն այս մրցաշրջանում։

Սեպտեմբերին, երբ Ադրբեջանի չեմպիոնները հյուրընկալվեցին «Սթեմֆորդ Բրիջում», Կապույտները թերևս անցկացրին ամենահեշտ հանդիպումն այս մրցաշրջանում՝ հաղթելով 6-0։

Հիմա «Չելսին» պետք է պատասխան այցը կատարի Բաքու, և Կոնտեն դա հաճելի զբոսանք չի համարում։ Կապույտները պարտավոր են «Ռոմայից» կրած նվաստացուցիչ պարտությունից հետո վերականգնվեն և ջանան վաղաժամկետ դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆի փուլ։

«Մենք պետք է ամենակարևոր խաղն անցկացնենք մրցաշրջանի մեկնարկից սկսած։ Եթե մենք հաղթենք «Ղարաբաղին», ապա կկարողանանք դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, իսկ դա շատ կարևոր է, չէ՞ որ այս պահից մինչև հունվար շատ լարված ժամանակահատված է։ Մեզ համար շատ կարևոր է շահել այդ հանդիպումը։

Հաստատ դա հեշտ չի լինի, որովհետև վերջին 2 հանդիպումներում նրանք ոչ ոքի են խաղացել «Ատլետիկոյի» հետ, իսկ մինչ այդ չնայած պարտվել են «Ռոմային», բայց նրանց համար շատ խնդիրներ են ստեղծել։ Մենք պետք է կենտրոնանանք՝ ջանք ու եռանդ չխնայելով այդ խաղում հաղթանակի հասնելու համար»,- Կոնտեին է մեջբերում Evening Standard-ը։