22.11.2017 12:19

Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում

Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գաբրիել Սալոսի անվան փողոցում արդեն ավելի քան 15 ժամ ընթանում է հատուկ գործողություն՝ ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ձերբակալման համար. վերջիններս թաքնվել են բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում:

Հատուկ գործողությունների վայր դարձած շքամուտքի բնակիչները էվակուացվել են:

apsny.ge կայքը փոխանցում է, որ ամբողջ գիշեր շենքի մոտ էին մոբիլիզացվել հատուկ նշանակության ուժերը, ողջ գիշեր շենքում լսվում էին կրակոցների եւ պայթյունների ձայներ: Կայքը նշում է, որ անձինք, ում փորձում են ձերբակալել, Վրաստանի քաղաքացիներ չեն եւ կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար:
Այս պահին հաստատվել է այն տեղեկությունը, որ հատուկ ջոկատայիններից մեկը վիրավոր է: Տարածվել է եւս երկու վիրավորի մասին տեղեկություն, սակայն, այն պաշտոնապես չի հաստատվել:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքը դեպքի վայրից ուղիղ եթեր է հեռարձակում: