22.11.2017 12:58

Ծերուկը կոտրվեց, ծերուկը գնաց. Զիմբաբվեն տոնում է

Ծերուկը կոտրվեց, ծերուկը գնաց. Զիմբաբվեն տոնում է

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն վերջապես հրաժարական է տվել: Այդ մասին հայտարարել է երկրի Խորհրդարանի խոսնակը: Նա նշել է, որ իր հրաժարականի մասին Մուգաբեն գրավոր տեսքով տեղյակ է պահել պատգամավորներին: Նամակում Մուգաբեն նշել է. «Ես՝ Ռոբերտ Մուգաբեն, Զիմբաբվեի Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, սույնով հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»:  

Խորհրդարանում՝ նամակի ընթերցումը զուգորդվել է պատգամավորների երկարատեւ ծափերով: Երբ Մուգաբեի հրաժարականի մասին լուրը հաղորդվել է տեղական ԶԼՄ-ներով, երկրի տարբեր վայրերում զանգվածային տոնախմբություններ են սկսել:

Հիշեցնենք, որ 93-ամյա Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից՝ այսինքն անկախություն ստանալուց գրեթե անմիջապես հետո: Մուգաբեն բազմիցս հայտարարել էր, թե պատրաստվում է ղեկավարել ցմահ, իսկ հետո էլ նախագահի պաշտոնը պետք է փոխանցվեր նրա երիտասարդ կնոջը՝ Գրեյսին, ով Մուգաբեի ձերբակալությունից հետո լքել է երկիրը:

Փոխանցում է BBC-ն: