22.11.2017 13:14

Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է ներկայացվել

Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է ներկայացվել

Նյու Յորքի Հարավային շրջանի մեծ ժյուրին հաստատել է հոկտեմբերի 31-ին բեռնատար ավտոմեքենայով Մանհեթենում մարդկանց խոյահարած և ութ մարդու կյանք խլած՝ Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովի գործով մեղադրական եզրակացությունը:

29-ամյա Սաիպովի գործով 17 էջանոց մեղադրական եզրակացությունը բաղկացած է 22 կետից: Նա մեղադրվում է՝ ութ սպանություններ, որոնց համար նրան առավելագույնը  սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ, 12 մարդու սպանության փորձ՝ յուրաքնաչյուրի համար՝ 10 տարվա ազատազրկում, «Իսլամական պետություն» խմբավորմանը աջակցություն՝ ցմահ ազատազրկում, և «բռնի ու կործանարար գործողություն՝ ավտոտրանսպորտի միջոցով»՝ ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

Ձերբակալվելուց հետո հիվանդանոց տեղափոխված Սաիպովը պատրաստակամորեն համաձայնել էր զրուցել քննիչների հետ՝ առանց իր փաստաբանի, և խնդրել էր, որ թույլ տան իր հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը, նաև հայտարարել էր, որ գոհ է իր արարքից:

Փոխանցում է BBC-ն: