22.11.2017 14:11

ԵՄ-ն կկրճատի Թուրքիային տրամադրվող օգնությունը. Ժողովրդավար չեն

ԵՄ-ն կկրճատի Թուրքիային տրամադրվող օգնությունը. Ժողովրդավար չեն

Եվրամիությունը սպառնում է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունը, որն այդ երկիրը ստանում է ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար: Շաբաթ օրը Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների կառավարության ներկայացուցիչները պայմանավորվել են Թուրքիային տրամադրվող օգնության բյուջեն կրճատել 105 մլն եվրոյով՝ Անկարայի կողմից մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների եւ ժողովրդավարության եվրոպական նորմերի խախտումների համար: Այս ընթացքում Եվրամիությունում հենց ԵՄ նոր բյուջեն է քննարկվում:

Հիշեցնենք, որ իշխանափոխության ձախողված փորձից հետո Թուրքիայում Էրդողանի վարչակազմը ահագնացրել է հալածանքները: Երկրում ձերբակալությունների հսկայական ալիք է բարձրացել, փակվել են բազմաթիվ ԶԼՄ-ներ, կալանքի տակ են մոտ 500 հազար քաղաքացիներ, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիրներ ու լրագրողներ, այլեւ դասախոսներ, ուսանողներ: