22.11.2017 15:58

Հայտնաբերվել են Լենոնի գողացված իրերը

Հայտնաբերվել են Լենոնի գողացված իրերը

Գերմանական ոստիկանությունը հայտնաբերել է Ջոն Լենոնի բնակարանից 2006 թվականին գողացված ավելի քան 100 իր: Դրանց թվում՝ երաժիշտի երեք օրագրերը:

Այժմ Բեռլինի ոստիկանությունը հայտնաբերված իրերից բոլորի համար ցուցադրության է ներկայացրել օրագրերը, «Բիթլզ»-ի համերգի կասետային ձայնագրությունը, երկու զույգ ակնոց, նոտաներ եւ մի տուփ ծխախոտ: Ոստիկանությունը հաղորդել է, որ գողոնը թաքցնելու կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ: Հիշեցնենք, որ իրերը գողացվել են Լենոնի այրի Յոկո Օնոյի նյույորքյան բնակարանից՝ 2006 թվականին:

Հաղորդում է BBC-ն: