22.11.2017 17:33

Մոսկվայում հարբած տղամարդը ընկել է 9-րդ հարկից ու նորից գնացել հարբելու

Մոսկվայում հարբած տղամարդը ընկել է 9-րդ հարկից ու նորից գնացել հարբելու

Մոսկվայի 37-ամյա բնակիչը ողջ է մնացել 9-րդ հարկից ընկնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի օրը: Նշվում է, որ տղամարդը իր բնակարանում մենակ խմելուց է եղել, ինչից հետո անհայտ ձեւով ընկել է 9-րդ հարկի պատուհանից: Այնուհետեւ նա վերադարձել է տուն, զանգել ոստիկանություն եւ շարունակել հարբեցողությունը: Երբ ոստիկանները ժամանել են նրա կանչով, տղամարդը չի հիշել, թե ինչու է դիմել իրավապահներին: Շտապօգնության բժիշկների ժամանումից հետո պարզվել է, որ տղամարդը մի շարք վնասվածքներ ունի, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել:

Հաղորդում է РИА Новости-ն: