23.11.2017 09:00

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ

Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարը: Այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը մեկնարկային 5 տուրից հետո 3.5 միավորով միանձնյա առաջատարն էր: 

Այս տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիայի 24-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Այսպիսով, Արոնյանը վաստակում է 4 միավոր և շարունակում է մնալ առաջատարների թվում: