23.11.2017 09:15

Չավին նշել է, թե որ հավաքականն է Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներից մեկը

Քաթարական «Ալ Սադդ»-ի ներկայիս, Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին նշել է, թե որ ընտրանուն է համարում Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը:

«Արգենտինան գլխավոր ֆավորիտներից մեկն է: Դա կարելի է ասել ցանկացած թիմի համար, որտեղ խաղում է Մեսսին: Հնարավոր է, որ Իսպանիան վերջերս բարելավել է իր խաղը և ավելի կայուն ելույթներ է ունենում, բայց Արգենտինան պոտենցիալ ֆինալիստ է: Ցանկացած պարագայում «ալբիսելեստե»-ն շատ ուժեղ թիմ է»,- Չավիի խոսքերն է մեջբերում ռուսական մամուլը: