23.11.2017 09:28

ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ

ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի վերաբերյալ: Նա կասկածվում է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Կիպրոսում կայացած խաղում Կարվախալը ժամանակ ձգելու համար դեղին քարտ էր ստացել 90-րդ րոպեին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում դա իսպանացու երրորդ զգուշացումն էր, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղը, սակայն կարող է մասնակցել փլեյ-օֆֆի հանդիպմանը:

ՈւԵՖԱ-ն Կարվախալի հարցը կքննարկի դեկտեմբերի 7-ին: