23.11.2017 09:45

Չեմպիոնների լիգա. Ֆրենկ Լեմպրադը հիացած է անգլիական ակումբների մրցելույթներով

Չեմպիոնների լիգա. Ֆրենկ Լեմպրադը հիացած է անգլիական ակումբների մրցելույթներով

Վերջին անգամ անգլիական ակումբներից Լոնդոնի «Չելսին» է խաղացել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում: 2012 թվականին «Ազնվականները» նվաճեցին բաղձալի գավաթը, որի կազմում դեռ մրցելույթներ էր ունենում Ֆրենկ Լեմպարդը: Վերջինս հույս ունի, որ «սառույցը կկոտրվի» ընթացիկ մրցաշրջանում և անգլիական ակումբներից որևէ մեկը կկարողանա հասնել չեմպիոնության:

2005 թվականին «լիվերպուլյան հրաշքից» սկսած մինչև 2012 թվականի  «Չելսիի» չեմպիոնությունն ընկած ժամանակահատվածում Չեմպիոնների լիգայի խաղարկության 8 եզրափակչից 7-ում Անգլիան ունեցել է իր ներկայացուցիչը:

2008 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում մրցել են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», մինչդեռ 2012 թվականից հետո ոչ մի անգլիական ակումբի չի հաջողվել հասնել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչ:

Ընթացիկ խաղարկությունում իրենց տեղը փլեյ-օֆֆ փուլում արդեն ապահովել են «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»:  «Մանչեսթեր Յունայթեդը»  արդեն այսօր կարող է ապահովել իր տեղը փելյ-օֆֆ փուլում, նույն արդյունքը ցույց կարող են տալ նաև Լոնդոնի «Չելսին» ու «Լիվերպուլը»:

— Անգլիան 5 ներկայացուցիչ ունի ընթացիկ խաղարկությունում, բոլորն են լավ են խաղում իրենց խմբերում: Վերջին երեք մրցաշրջանը լավ չեն դասավորվել անգլիական ակումբների համար, իսկ ներկա պահին նույնիսկ դժվար է ասել, թե նրանից, որն ավելի երկար կդիմանա ու որն ունի ամենալավ հնարավորությունները: Օրինակ «Մանչեսթեր Սիթին» հիանալի մարզավիճակում է, սակայն տեսեք, թե «Չելսին» ինչպիսի խաղ ցույց տվեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ արտագնա մրցավեճում: Նույնը «Տոտենհեմը», որը 4 միավոր վաստակեց գործող չեմպիոնի հետ խաղերում: Հուսով եմ՝ ոչ միայն «Չելսին», այլ մնացած անգլիական ակումբները կհասնեն մինչև կիսաեզրափակիչ ու եզրափակիչ: Հիանալի կլինի մեզ համար,- հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը: