23.11.2017 10:00

ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

 ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ցուցակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 ներկայացուցիչ՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ու վենեսուելացի պաշտպան Անտոնիո Վալենսիան, հայտնում է ակումբի կայքը:

«Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 11 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում: «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»: