23.11.2017 10:30

Փոքրիկ տաղանդը և «Ռեալի» նախագահը

Իսպանական ԶԼՄ-ները բացառիկ լուսանկար են հրապարակել «Ռեալի» երիտասարդ տաղանդ Մարկո Ասենսիոյի և մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ:

Մալյորկայում իր զբոսանավում հանգստացող Պերեսը հենց այդ ժամանակ է առաջին անգամ հանդիպել Ասենսիոյին, երբ վերջինս ընդամենը 8 տարեկան էր:

Ասենսիոյի` որպես «Ռեալի» ֆուտբոլիստ ներկայացվելու ժամանակ, Պերեսը պատմել էր, որ Ասենսիոյի ծնողները տարիներ առաջ մոտեցել են իրեն և հայտնել, որ իրենց որդին ապագայում կխաղա «Ռեալում».

«Գիտեմ Մարկո, որ քո երազանքն է եղել տեղափոխվել «Ռեալ»: Քո ընտանիքն ու հարազատներն արել են ամեն բան, որպեսզի դու հայտնվես այստեղ: Հիշում եմ, թե ինչպես 12 տարի առաջ ծնողներդ ինձ հանդիպեցին Մալյորկայում և ասացին. «Նախագահ, սա մեր որդին է` Մարկոն, և մի օր նա կխաղա «Ռեալում»,- ասել էր ֆունկցիոները:

Եվ ահա լուսանկար Ասենսիոյի համար ճակատագրական այդ օրվանից: