14.01.2013 14:38

Արոնյանը բաց թողեց հաղթանակը Կառլսենի հետ պարտիայում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess գերմրցաշարի երկրորդ տուրը խաղաղ ստացվեց: Բոլոր պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա – Պանտելա Հարիկրիշնա, Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ, Էրվին Լ՛Ամի – Սերգեյ Կարյակին, Հաո Վանգ – Պետեր Լեկո, Լյուկ վան Վելի – Հոու Յիֆան եւ Հիկարու Նակամուրա – Իվան Սոկոլով, ավարտվեցին ոչ ոքի:

Կենտրոնական պարտիայում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Լեւոն Արոնյանն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը: Արոնյանը հենց սկբնախաղում լավ դիրք ստացավ, աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը եւ հաղթանակի լավ հնարավորություն ուներ: Սակայն վերջնախաղում 37-րդ քայլին հայ գրոսմայստերը սխալ թույլ տվեց, Կառլսենը կարողացավ հավասարեցնել դիրքը՝ ոչ-ոքի:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Հարիկրիշնան: