23.11.2017 11:44

ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաներ ցմահ հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից

ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաներ ցմահ հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից

ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաներ ցմահ հեռացված են ֆուտբոլային գործունեությունից։ Խոսքը Նիկարագուայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախկին նախագահ և Զարգացման հարցերով ՖԻՖԱ-ի տնօրեն Խուլիո Ռոչայի, Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ և Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) Ռաֆայել Էսկիվելի և Գուամի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ, ՖԻՖԱ-ի աուդիտի և նորմերի պահպանման հարցերով կոմիտեի անդամ Ռիչարդ Լայի մասին է։ Այսպիսի որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի միջնորդական պալատը։

El-Nacional-ի տեղեկություններով Էսկիվելն իրեն մեղավոր է ճանաչել դավադրության, համակարգչային հանցագործությունների և փողերի լվացման, ինչպես նաև հեռուստատեսային և մարկետինգային իրավունքների վաճառքի դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Խուլիո Ռոչան նույնպես ընդունել է մեղքը վերը նշված բոլոր հանցանքներում։ Ռիչարդ Լայը խոստովանել է համակարգչային հանցագործությունները, ինչպես նաև այն, որ միտումնավոր հրաժարվել է արտասահմանյան բանկերում հաշիվների տվյալները ներկայացնել։

Բոլոր երեքին արգելված է որևէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Նախկին պաշտոնյաները նաև պետք է տուգանքներ մուծեն, բայց գումարները նշված չեն։