23.11.2017 01:04

Վրաստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. Կան զոհեր

Վրաստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. Կան զոհեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են:

Գործողությանը մասնակցած հատուկջոկատայիններից մեկը, որը վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո մահացել է հիվանդանոցում: Վիրավորված է նաեւ 2 հատուկջոկատային:

Ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց քաղաքացիությունը եւ այլ մանրամասներ պարզ կդառնան առաջիկա օրերին, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»:

ՊԱԾ-ի մամլո ասուլիսի ընթացքում նշվեց նաեւ, որ հանցագործ խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եւ օրինապահները նրանց օրեր շարունակ հետեւել են:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սալոսիի փողոցում 20 ժամից ավելի տեւած հակաահաբեկչական հատուկ գործողությունն ավարտված է: