23.11.2017 08:30

ՊՍԺ ջախջախել է «Սելթիկին», «Բավարիան» հաղթել է «Անդերլեխտին» (տեսանյութ)

ՊՍԺ ջախջախել է «Սելթիկին», «Բավարիան» հաղթել է «Անդերլեխտին» (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է գեարարդյունավետ ֆուտբոլ ցուցադրել Չեմպիոնների լիգայում: Ունաի Էմերիի թիմը 5-րդ տուրում ընդունել է «Սելթիկին» ու 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

Հյուրերը հաշիվը բացել են արդեն առաջին րոպեին, երբ աչքի է ընկել Մուսա Դեմբելեն, սակայն ընդմիջման են գնացել խոշոր հաշվով զիջելիս (1:4): Երկրորդ կեսում փարիզցիները ևս երեք գոլ են խփել:

ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ են դարձեկ Նեյմարը (9 ու 22 րոպեներ) և Էդինսոն Կավանին (28, 79), մեկական անգամ էլ աչքի են ընկել Կիլիան Մբապեն (35), Մարկո Վերատին (75) ու Դանիել Ալվեսը (80):

 «Բավարիան» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության է մատնել «Անդերլեխտին»: Երկրորդ կեսի սկզբում (51) Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլին րոպեներ անց պատասխանել է Սոֆիան Հանին (63):

Մյունխենցիներին հաղթանակ է պարգևել Կորենտեն Տոլիսոն (77), ով գլխի հարվածով եզրափակել է Յոսուա Կիմիխի բարձրից փոխանցումը:

5-րդ տուրից հետո «B» խմբում ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր, «Բավարիան»` 12, «Սելթիկը»` 3, իսկ «Անդերլեխտը»` 0: