14.01.2013 12:46

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Սարալանջի ավտոճանապարհները:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Սարալանջի ավտոճանապարհները:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզիՍարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ջրամբար, Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Զարիշատ, Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: