23.11.2017 08:45

«Ատլետիկոն» հաղթել է «Ռոմային». Գրիզմանը՝ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ատլետիկոն» հաղթել է «Ռոմային». Գրիզմանը՝ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ  (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ատլետիկոն» դեռ շարունակելու է պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Մադրիդցիներն այսօր ընդունել են «Ռոմային» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը մկրատ տեսակի արտակարգ հարվածով բացել է Անտուան Գրիզմանը, իսկ խաղավերջում այն կրկնապատկել է Կևին Գամեյրոն:

Այդ հաղթանակի շնորհիվ իսպանական թիմը վաստակել է 6 միավոր և հույսեր է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Դրա համար նրանց հարկավոր է Լոնդոնում հաղթել «Չելսիին» և հուսալ, որ «Ղարաբաղն» Իտալիայում չի պարտվի «Ռոմային»: 

Նշենք, որ այսօր «Չելսին» 4:0 հաշվով ջախջախել է ադրբեջանական թիմին:

Չեմպիոնների լիգա. C խումբ
«Ատլետիկո» – «Ռոմա»` 2:0 
Գոլերը. Գրիզման (69), Գամեյրո (85)
Հեռացում. Բրունո Պերես (83)