24.11.2017 09:15

Marca. հայտնի է «Ռեալ»-ի անհաջողությունների գլխավոր պատճառը

Marca. հայտնի է «Ռեալ»-ի անհաջողությունների գլխավոր պատճառը

Իսպանական հայտնի Marca պարբերականն ասել է, թե որն է «արքայական» ակումբի գլխավոր խնդիրը Լա Լիգայում:

ԶԼՄ-ի աշխատակիցներն ուշադրությունը սևեռել են առաջնությունում «սերուցքայիններ»-ի մասնակցությամբ խաղերում մրցավարների վատ աշխատանքի վրա: Մասնավորապես, Marca-ն նշում է, որ մրցավարական սխալները «Ռեալ»-ին այս մրցաշրջանում զրկել են 13 միավորից:

Հիշեցնենք, որ 12 տուրից հետո «Ռեալ»-ը զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ առաջատար «Բարսելոնա»-ին զիջելով 10 միավորով: